Ռուսաստանի նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովի փոխանցմամբ՝ առայժմ Ռուսաստանի և Եվրամիության միջև հարաբերությունների բարելավման նախադրյալներ չկան, եվրոպացի քաղաքական գործիչները հավատարիմ են առճակատման գծին և մեծացնում են ԵՄ երկրների ռազմական ներուժը։ Միաժամանակ Պեսկովն ընդգծել է, որ Ռուսաստանը պահպանում է Եվրոպայի հետ երկխոսության պատրաստակամությունը։               
 

«Հայրենիք». ԼՀԿ-ի ուշադրությունն ենք հրավիրում, որ ՍԴ հնարավոր է դիմել

«Հայրենիք». ԼՀԿ-ի ուշադրությունն ենք հրավիրում, որ ՍԴ հնարավոր է դիմել
23.06.2020 | 15:00

«Հայրենիք» կուսակցությունը ողջունում է ՍԴ դիմելու ԱԺ ԲՀԿ խմբակցության որոշումը։ «Մենք արձանագրում ենք, որ քաղաքական իշխանությունը, Նիկոլ Փաշինյանի գլխավորությամբ, այսօր Հայաստանի Հանրապետության պատմության մեջ թույլ տվեց ամենավտանգավոր արարքը, սահմանադրական հեղաշրջում իրագործելով և դրանով հիմքեր ստեղծելով իրավական պետության ամբողջական ոչնչացման համար։


Խորհրդարանական մեր մյուս գործընկեր ԼՀԿ խմբակցությունից ակնկալում ենք, որ կմիանա ԲՀԿ խմբակցության նախաձեռնությանը։
Միաժամանակ ԼՀԿ խմբակցության մեր գործընկերների ուշադրությունն ենք հրավիրում այն հանգամանքին, որ սահմանադրական փոփոխությունների համապատասխանությունը Սահմանադրությանը ստուգելու համար ՍԴ հնարավոր է դիմել ղեկավարվելով Սահմանադրության 169-րդ հոդվածի 1-ին մասի 2-րդ կետով, հիմք ընդունելով ՀՀ Սահմանադրության 168-րդ հոդվածի 1-ին կամ 4-րդ կետերը, որոնք դրա համար ապահովում են լիարժեք եւ սպառիչ հնարավորություններ։


Հույս ենք հայտնում, որ ԼՀԿ խմբակցությունը կմիանա ՍԴ դիմելու ԲՀԿ խմբակցության նախաձեռնությանը, ապահովելով ՀՀ-ում սահմանադրական կարգի պահպանումը, պաշպանելով հանրության օրինական շահերն ու ժողովրդավարության կարեւորագույն արժեքները», - ասված է «Հայրենիք» կուսակցության խորհրդի հայտարարության մեջ։
ԱԺ նախկին փոխխոսնակ Արփինե Հովհաննիսյանը Facebook-ի իր էջում գրել էր, թե ԼՀԿ նախագահ Էդմոն Մարուքյանը պնդում է, որ չկա պատգամավորների համար ՍԴ դիմելու ընթացակարգ:

Դիտվել է՝ 4120

Մեկնաբանություններ